Հունաստանը ողջունում է իր հետ հարաբերությունները նորմալացնելու Թուրքիայի ձգտումը, բայց պայմանով, որ խոսքերին պետք է հետեւեն գործողություններ: Այս մասին հոկտեմբերի 13-ին, բրիֆինգի ժամանակ հայտարարել է Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գրիգորիս Դելավեկուրասը:
«Մենք Թուրքիայի կողմից ամեն տեսակ հայտարարություններ ենք լսում մեր հարաբերությունները առաջընթացի մասին, բայց ցանկանում ենք գործողություններ տեսնել»,- ասել է հույն դիվանագետը, հավելելով, որ Աթենքն, իր կողմից, ցանկանում է հարաբերությունների նորմալացում եւ պատրաստ է Անկարայի հետ «համագործակցության ոլորտներ գտնել»:
Միաժամանակ, նա ընդգծել է, որ հարաբերությունների նորմալացման հասնել հնարավոր չի լինի, եթե Թուրքիան շարունակի խախտել Հունաստանի օդային սահմանները:
Բացի այդ, Դելավեկուրասը կոչ է արել Թուրքիային աշխատանքներ տանել Կիպրոսի վերամիավորման ուղղությամբ:





























