Թբիլիսիի Վակե շրջանում՝ Ռիգայի եւ Փալիաշվիլի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը գնդակահարել է մի երիտասարդի: Այս մասին գրում է «Գրուզիա-Online»-ը:
Զինված հարձակումը տեղի է ունեցել րոպեներ առաջ: Առայժմ տարածված տեղեկությունների համաձայն՝ տղամարդու վրա կրակել են, երբ նա ավտոմեքենա էր նստում: Հայտնի է, որ նրա անունը Սոսո Ջոխաձե է:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ հարձակվողները դիմակավորված են եղել: Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Վրաստանի լրատվամիջոցների տվյալներով՝ Ջոխաձեի եւ չորս անգամ դատապարտված նրա եղբոր՝ Գեորգի Ջոխաձեի անունները շրջանառվում են քրեական մի քանի գործերում:




























