ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման եւ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մեկ ընդհանուր նախնի են ունեցել, ոմն Սեմյուել Հինքլի: Նման եզրակացության են եկել Ancestry.com կայքի մասնագետները:
Բացի այդ, Օբամային բարեկամ է նաեւ Ալյասկայի նախկին նահանգապետ Սարա Փեյլինը: Նրանց ընդհանուր նախնին մայրական կողմից քահանա Ջոն Սմիթն է, ով ապրել է XVII դարում` Մասաչուսեթսում:
Ancestry.com մասնագետների հաղորդմամբ, նրանք ուսումնասիրում են իրենց հետաքրքրող մարդկանց բարեկամական կապերը, գտնում նրանց նախնիների մեջ նույն ազգանունով մարդկանց, ովքեր բնակվել են միեւնույն ժամանակ նույն տեղում:

Հասանելի է
русский

























