Կրեմլը չսպասեցրեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, ով ռուսաստանցի լրագրողների համար կազմակերպել էր մամլո ասուլիս: Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը նույնպես հատուկ մամլո ասուլիս է հրավիրել Բելառուսի լրատվամիջոցների համար:
Նարիշկինը հայտնեl 1, որ նախընտրական շրջանում Լուկաշենկոյի ոչ բարեկամական քայլերը Ռուսաստանի ղեկավարության հանդեպ «դարձել են բացահայտ կռիվ»: Մինչդեռ, նրա խոսքով, Ռուսաստանի համար միևնույն չէ, թե ում կընտրի բելառուս ժողովուրդը, դա շատ առումներով կնախանշնի ռուս-բելառուսական ապագա հարաբերությունները, բայց Մոսկվայում մտադիր չեն միջամտել ընտրությունների ընթացքին:
Նարիշկինը նաեւ անդրադարձել է այն փաստին, որ կորել են մի շարք հայտնի բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչներ և լրագրողներ, ինչպես նաեւ խոսել է ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող ֆիլմ-հետաքննությունների մասին: Նարիշկինը հավաստիացրել է , որ այդ ֆիլմերը Կրեմլի պատվերով չեն նկարահանվել, այլ պարզապես լցվել է լրագրողների համբերության բաժակը: Նարիշկինը նշել է, որ ինքը նայել է «Կնքահայր բատկա» ֆիլմը հատվածներով եւ նույնիսկ ամբողջական պատկերացում չունի ֆիլմի մասին:
Նրա խոսքով, Մեդվեդեւի ժամանակացույցում առաջիկայի համար նախատեսված չեն հանդիպումներ Լուկաշենկոյի հետ:





























