Քրիստինա Ագիլիերայի ամուսնությունը, որը երկար ժամանակ համարվում էր ցուցադրական, անկում է ապրում: Երգչուհին բաժանվել է իր ամուսնուց, երաժշտական պրոդյուսեր Ջորդան Բրաթմանից:

Նման եզրակացության են եկել արեւմտյան լրատվամիջոցներն այն բանից հետո, երբ ամուսիները որոշել են միառժամանակ միմյանցից առանձին ապրել:

Նշենք, որ Ագիլիերայի անձնական կյանքում անհարթությունները սկսել էին դեռեւս կես տարի առաջ եւ բոլոր փորձերը` պահպանելու հարաբերությունները, ձախողվեցին:

Հիշեցնենք, որ ամուսինները ծանոթացել են 2002 թվականին, իսկ ամուսնացել` 2005-ին: Նրանք ունեն մեկ որդի` Մաքսիմը, ով երկու տարեկան է: Չնայած այդ ամենին, ամուսինները միասին են դաստիարակելու Մաքսին: