Պետերբուրգում սեպտեմբերի 4-ին, կտեղադրեն Սերգեյ Դովլաթովի հուշարձանը: Այս մասին ասուլիսում հայտնել է «Դեն Դ» տնոի հոգաբարձուների խորհրդի նախագահ, գրող Լեւ Լուրյեն:

Լուրյեն պատմել է, որ Դովլաթովի հուշարձանը դեռ մի քանի տարի առաջ հեղինակել են քանդակագործ Վյաչեսլավ Բուխաեւը եւ նրա գործընկերները: Սակայն քանդակը չէին կարողանում տեղադրել Պետերբուրգում՝ կապված հուշարձանների տեղադրման գործող օրենքի հետ: Ըստ այդ օրենքը որեւէ մեկի հուշարձանը կարող է տեղադրվել նրա մահից առնվազն 30 տարի անց:

Պետերբուրգի մշակույթի հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Սուխենկոն նշել է, որ հուշարձանի տեղադրումը բանաստեղծի հայրենի քաղաքում արդար եւ ժամանակին ընդունված որոշում է: «Հուշարձանը կլինի եւ առողջ բանականությունը վերջապես կհաղթի, որովհետեւ չի կարող, որ Նյու Յորքում նրան ավելի շատ սիրեն, քան հայրենիքում»,-ասել է նա:

Նշենք, որ Դովլաթովի 75-ամյակին նվիրված տոնը Պետերբուրգում տեղի է ունենում սեպտեմբերի 2-4-ին՝ տարբեր հրապարակներում: Տոնի ծրագրում ներառված են կինոդիտումներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, թատերական բեմականացումներ:

Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941-ի սեպտեմբերի 3-ին, Ուֆա քաղաքում, մահացել է 1990-ականներին: 1944 թվականից նա ապրել է Լենինգրադ քաղաքում, որտեղից հետո արտագաղթել է ԱՄՆ: