«168 ժամ» թերթը տեղեկացնում է,որ գիտության աշխարհում մեծ հեղինակություն վայելող Nature հանդեսը աստղագիտության եւ ֆիզիկայի մասով մեր երկրից ոչ մի գիտական հոդված չի ստացել: Հանդեսի ավագ խմբագիր Լեսլի Մեյջը թերթին տված բացառիկ հարցազրույցում , պատասխանելով հարցին, թե ո՞րն է դրա պատճառը, արդյոք, լուրջ մասնագետներ չկա՞ն, թե՞ պարզապես համագործակցությունը չի ստացվում, ասել է. «Լուրջ գիտնականներ կան: Ես գիտեմ հայազգի լուրջ գիտնականների, որոնք աշխատում են ԱՄՆ-ում: Խնդիրն այն է, որ փոքր երկրների ինստիտուտներում աշխատող գիտնականները, կարելի է ասել կոմպլեքսավորվում են: Միգուցե նրանց աշխատանքն իրոք շատ հաջող է, սակայն նրանք մտածում են՝ միգուցե լավը չի, միգուցե չհավանեն, միգուցե իրենց անգլերենի իմացությունը բավարար չէ: Եւ չեն էլ փորձում ուղարկել»: