Ուրբաթ օրը, հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սաթենիկ» սրահում լրագրողներին կհանդիպեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը եւ «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն նախորդ շաբաթ Լոնդոնում ռոք-աստղերի կողմից իրականացված նոր բացառիկ բարեգործական երգի ձայնագրության եւ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին ՀՀ «Պատվո շքանշանով» պարգեւտրման մանրամասները /հեռուստաընկերություններին տեղում կտրամադրվեն համապատասխան տեսանյութեր/:

Հանդիպմանը կներկայացվեն նաեւ Հայաստանի նախագահի բարձր հովանու ներքո իրականացվող եւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանն ուղղված «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի առաջիկա ծրագրերը: