Հոկտեմբերի 17-18-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը բանակցություններ են վարելու Մերձդնեստրից Ռուսաստանի հեռանալու եւ միացյալ Մոլդովայի ստեղծման շուրջ:
Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի Բերթոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարի խոսքով, Եվրամիությունում քննարկում են, թե ինչպես լուծեն սառեցված հակամարտությունները Եվրոպայում:
«Բունդեսթագի պատգամավորների խոսքով, Մերձդնեստրի հակամարտությունը լուծելն ավելի հեշտ է, քան ղարաբաղյան հակամարտությունը կամ խնդիրները Վրաստանում: Խնդրի լուծման դեպքում նախատեսվում է ռուսական զորքերի դուրսբերում Մերձդնեստրից: Դրա դիմաց Ռումինիան հրաժարվելու է սովորական սպառազինությունների մի մասից, եւ կարելի կլինի շարունակել քննարկումը: Այսօր Ռուսաստանն ընկալվում է որպես Մերձդնեստրի կողքին կանգնած եւ կարգավորումն արգելակող կողմ»,- ասել է Ռարը:
Պաշտոնական Մոսկվան եւ Տիրասպոլն առայժմ չեն հաստատում նման բանակցությունների փաստը:





























