Կուբայի Պետական խորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է դիմել` խնդրելով քննարկել կղզուն նավթի եւ նավթամթերքի կայուն մատակարարումների հնարավորությունը, հայտնում է «Ինտերֆաքսը»: 

Դիմումի տեքստին ծանոթ աղբյուրի խոսքով, Կուբան դժվարություններ ունի Վենեսուելայից մատակարարումների հետ կապված, վերջինս  նավթի արտադրության ոլորտում բարդությունների պատճառով դուրս է եկել միջազգային շուկա ներքին պահանջները բավարարելու համար:

Կուբան ցանկանում է, որ Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքի մատակարարումները կազմակերպվեն բարենպաստ ֆինանսական պայմաններում: 

Նամակում չեն ճշտվում կոնկրետ ծավալները եւ պայմանները, այդ մանրամասները կհամաձայնեցվեն բանակցությունների անցկացման դեպքում: 

Կաստրոն հավաստիացրել է, որ երկիրը խստորեն կկատարի ֆինանսական պարտավորությունները այդ հարցի շրջանակում: 

Աղբյուրի տվյալներով, դիմումը պետք է ուսումնասիրվեր Ռուսաստանի Էներգետիկայի նախարարության, Տնտեսական զարգացման նախարարության, Ֆինանսների նախարարության, Տրանսպորտի նախարարության եւ Արտգործնախարարության կողմից` մինչեւ   օգոստոսի 31-ը: