Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պոռնիկի որդի է անվանել եւ խորհուրդ տվել քարոզ չկարդալ մարդու իրավունքներին հետեւելու մասին: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:

Դուտերտեն նման հայտարարություն է արել Լաոսում նախանշված Արեւելա-ասիական գագաթաժողովի նախօրեին կայացած մամուլի ասուլիսում:

«Դու պետք է հարգանք ցուցաբերես: Կարիք չկա հարցադրումներ եւ հայտարարություններ անել: Պոռնիկի որդի, ես կանիծեմ քեզ գագաթաժողովին»,- հայտարարել է նա:

Օգոստոսի 30-ին CNN-ը հաղորդել էր, որ համաժողովի շրջանակում Օբաման եւ Դուտերտեն պետք է հանդիպեն, որի ընթացքում ամերիկյան նախագահը մտադիր է Ֆիլիպիններում մարդու իրավունքների հարց բարձրացնել: Երկու երկրների ղեկավարների հանդիպումն առաջինը կլինի Դուտերտեի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր:

Օգոստոսի սկզբին էլ Ֆիլիպինների նախագահը պոռնիկի որդի եւ նույնասեռական էր անվանել ամերիկյան դեսպան Ֆիլիպ Գոլդբերգին, որին նա կասկածում է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ: