Հույս ունեմ, որ առաջիկա օրերին Սիրիայի հարցում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք կբերվի, բայց վաղաժամ եմ համարում որեւէ պարամետրերի մասին խոսելը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես վաղաժամ եմ համարում մեր պայմանավորվածությունների որեւէ պաամետրերի մասին խոսելը, բայց ես մեծ հույսեր ունեմ, որ եթե ձեռք բերվեն պայմանավորվածություններ, իսկ ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրերին, ապա մենք կարող ենք խոսել այն մասին, որ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում՝ այդ թվում սիրիական ուղղությամբ Միացյալ նահանգների հետ համատեղ աշխատանքը զգալիորեն կբարելավվի ու ինտենսիվ կդառնա»,- հայտնել է ՌԴ նախագահը:



























