Ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ հաջողվել է հասնել միմյանց դիրքորոշումների ըմբռնման, ԱՄՆ–ը Ռուսաստանի առանցքային գործընկերներից մեկն է անվտանգության ոլորտում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին»:
«Հիմնականում մենք բանավիճում էինք իրար հետ: Ինձ թվում է,որ մենք հասել ենք փոխըմբռման, այն խնդիրների ըմբռնման, որոնց առաջ կանգնած ենք, բայց որոշ տեխնիկական հարցեր դեռ պետք է լրամշակվեն: Եթե Քերրիին ու Լավրովին հաջողվի անել դա, ուրեմն մենք եւս մեկ կարեւոր քայլ կանենք սիրիական կարգավորման ուղղությամբ»,- հավելել է Պուտինը:




























