Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պաշտպանության նախարարության հարեւանությամբ տեղի ունեցած երկու պայթյունի հետեւանքով առնվազն 24 մարդ է զոհվել, շուրջ 100 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Առաջին ռումբը գործի է դրվել հեռակառավարմամբ, երկրորդը պայթեցրել է մահապարտը: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թվում ոստիկանության երկու բարձրաստիճան սպա եւ գեներալ կան:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ դրանք իրականացրել են «Աֆղանստանի թշնամիները, որոնք կորցրել են անվտանգության եւ պաշտպանության ուժերի հետ պայքարելու ունակությունը»: