Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Սամարղանդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ՌԴ նախագահը հաղորդել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կարծում եմ՝ վաղն անպայման կմեկնեմ այնտեղ՝ իմ խոնարհումը բերելու»,- ասել է Պուտինը:
78 տարեկանում վախճանված Իսլամ Քարիմովին հողին են հանձնել սեպտեմբերի 3-ին, նրա հայրենի Սամարղանդ քաղաքում:




























