Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Մեծ Բրիտանիայի հետ լիարժեք հարաբերություններին, սակայն ոչինչ չի պարտադրի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ բազմաթիվ խնդիրներ են ունեցել նախկինում, բայց «եղել են նաեւ պահեր, որոնք, անկասկած, միավորում են մեզ»:
«Մենք հիշում ենք դա, մենք գիտենք դա, եւ մենք պատրաստ ենք վերականգնել Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններն ու առաջ գնալ այնքան, որքան նրանք դա կցանկանան: Բայց, իհարկե, ոչինչ պարտադրել չենք պատրաստվում: Դրա կարիքը չկա. մենք չենք կարող նրանց փոխարեն որոշել՝ ինչ ծավալով վերականգնել հարաբերությունները»,- ասել է նա:




























