Բրիտանիան կհեռանա Եվրամիությունից եւ կվերականգնի իր ինքնիշխանությունը: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի՝ Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:

Նրա խոսքով՝ երկրի վարչապետը հստակ նշեց, որ «հետնամուտքով» ԵՄ-ում մնալու փորձեր չեն լինի:

«Բրիտանացի ժողովրդի կամքի իրականացմանը խանգարելու եւ հետաձգելու ոչ մի փորձ: Նոր հանրաքվե անցկացնելու ոչ մի փորձ՝ միայն այն պատճառով, որ որոշ մարդկանց դուր չի եկել առաջինի արդյունքը»,- ասել է Դեւիսը: