Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար անհրաժեշտ է խաղաղություն, անվտանգություն եւ բարեփոխումներ, հայտնում է «112 Ուկրաինան»:
«Պետական ինքնուրույնությունը ժողովրդավարություն եւ ազատություն է տվել, քաղաքացիական արժանապատվության եւ ազգային միասնության զգացում, սովորեցրել է պաշտպանվել եւ եվրոպական հեռանկար է բացել մեր պետության առաջ: Այժմ մեր հոգեւոր եւ բարոյական ձեռքբերումները պետք է լրացվեն նյութական ձեռքբերումներով` ապահովելով ազատ Ուկրաինայի յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության բարձրացումը, եւ դա մեր գլխավոր խնդիրն է: Նման հավակնոտ նպատակի հասնելու համար մեզ անհրաժեշտ է երեք բաղադրիչ` խաղաղություն, անվտանգություն եւ բարեփոխումներ», — հայտնել է Պորոշենկոն:
Բացի այդ, նա հավելել է, որ Ուկրաինայի ռազմավարական նպատակը մնում է ՆԱՏՕ-ին անդամակցումը:





























