Չեխ պատգամավորների տեղափոխող ինքնաթիռը շվեյցարական ՌՕՈՒ-ի ուսումնական գրոհի թիրախ է դարձել, հայտնում է  Novinky.cz-ն:

Երբ ինքնաթիռը Շվեյցարիայի օդային տարածքում էր, նրան երկու F/A-18 Hornet կործանիչ է մոտեցել: Պարբերականի տվյալներով, օդաչուները գործողություններ էին մշակում այն իրավիճակում, երբ շվեյցարական տարածքով թռչող օբյեկտը կասկածելի ակտիվություն է դրսեւորում եւ դուրս չի գալիս կապի: Մասնավորապես, նրանք գրոհի նմանակում էին կատարել:  

Նշվում է, որ չեխ զինվորականները համաձայնություն էին տվել քաղաքական գործիչների տեղափոխող ինքնաթիռի մոտ զորավարժությունների անցկացմանը: Միաժամանակ   Pravo-ն գրում է, որ Շվեյցարիայի ՌՕՈՒ-ն իրավունք չունի նման զորաշարժեր իրականացնելու` սեփական ինքնաթիռներն ուսումնական նպատակներով օգտագործելով, որովհետեւ երկրի օրենսդրությունն արգելում է նման պրակտիկան: Չի ճշտվում, թե արդյոք միջադեպը Պրահայում որեւէ հակազդեցություն է առաջացրել: