Մարտաս-Վինյարդ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որն օտար տուն է մտել եւ տանտերերի սիրելիին ծիրանագույն է ներկել, հայտնում է   Metro պարբերականը:

Այս պատմությունը նրանից է սկսվել, որ շրջանի մի բնակիչ, որտեղ դա տեղի է ունեցել, ոստիկանություն է զանգել, երբ տեսել է, որ մեքենա է վթարի  ենթարկվել: Հետագայում պարզվել է, որ մեքենան գողացված է: 

Բառացիորեն մի քանի վայրկյան անց ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել այդ շրջանում ապրող ընտանիքից, որ ինչ-որ մեկն իրենց տուն է մտել: 

Դեպքի վայր հասնելով` ոստիկանությունը բռնի ներխուժման հետքեր է հայտնաբերել: Իսկ ներս մտնելով` նրանք տեսել են, որ գողը տանտերերի շանը ծիրանագույն է ներկել: Շան գույնը համընկել էր այն գույնի հետ, որը հետագայում հայտնաբերել էին օրինախախտի տաբատի վրա: 

Հանցագործին արագ բռնել են: Ձերբակալության պահին նա ոտքով խփել է ոստիկաններին, իսկ հետո փորձել է ընթացքի մեջ դուրս ցատկել մեքենայից: 

Նրան մեղադրել են բռնի ներխուժման, օտար մեքենայի գողության, ունեցվածքի ոչնչացման, ոստիկանի վրա հարձակման, ինչպես նաեւ արգելված նյութեր պահելու համար: