Ոստիկանությունը կալանավորել է Black Lives Matter կազմակերպության բրիտանական բաժանմունքի ինը մասնակիցներից յոթին, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպում Լոնդոնի օդանավակայանի թռիչքուղու վրա «սեւամորթների վրա օդի աղտոտվածության ազդեցության» դեմ , հայտնում է The Guardian–ը:

 Լոնդոն- Սիթի օդանավակայանից չվերթները հետաձգվել են ու չեղարկվել, քանի որ ցուցարարները զբաղեցրել են օդանավակայանի միակ թռիչքուղին:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Օդանավակայանի ներսում մեծ քանակության ուղեւորներ սպասում էին իրենց չվերթներին, նրանցից մի քանիսը դժգոհություն էին հայտնել ցուցարարների գործողություններից: