Շոտլանդիայի կառավարությունը սկսում է օրենսդրական բազա նախապատրաստել՝ Մեծ Բրիտանիայի անկախության շուրջ նոր հանրաքվե անցկացնելու համար: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը:

Անցյալ շաբաթ նա նաեւ ասել էր, որ երկրում այդ հարցի շուրջ հասարակական կարծիքի հետազոտություն է անցկացվելու:

Ավելի վաղ Սթերջենը հայտարարել էր, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է նաեւ ԵՄ կազմից Շոտլանդիայի ելք, իսկ դա կարող է չհամընկնել երկրի բնակչության մեծ մասի կարծիքի հետ:

2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում անկախության շուրջ հանրաքվե անցկացվեց: Այն ժամանակ երկրի բնակչության 55%-ը դեմ քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն, կողմ արտահայտվեց՝ 45%-ը: