Սեպտեմբերի 7-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չկա, տուժածների ու ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռ չկան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ճապոնիայի Գլխավոր Օդերեւութաբանական ծառայության տվյալներով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղի ժամանակով 13:28-ին Իբարակի պրեֆեկտուրայում: Երկրաշարժի օջախը 50 կմ խորության վրա էր:

Մինչեւ 4 բալ ուժգնության ցնցումներ են զգացվել 12 պրեֆեկտուրաներում, այդ թվում Սաիտամա, Իբարակի, Կանագավա, Ֆուկուսիմա ու մայրաքաղաքային օկրուգը:

Այդ տարածքներում գտնվող ԱԷԿ-երի աշխատանքում խափանումների մասին տեղեկություններ նույնպես չեն ստացվել: