Մեքսիկայում հանցավոր խմբավորման անդամները ոստիկանության հետ բախման ժամանակ ուղղաթիռ են խոցել։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 4 մարդ, հայտնում է Reuters–ը։

Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլեսի խոսքով՝ ուղղաթիռը Ապացինգան քաղաքում մասնակցում էր քրեական բջիջների պարագլուխների ձերբակալման գործողություններին։ Այդուհանդերձ դեռեւս հայտնի չէ, թե տեղի 2 հանցավոր խմբավորումներից որ մեկն է կրում միջադեպի պատասխանատվությունը։