«Սոյուզ ՏՄԱ-19Մ» տեզերանավը, որի միջազգային անձնակազմի անդամներն են «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Ալեքսեյ Օվչինինը, Օլեգ Սկիպոչկինը եւ NASA-ի տիեզերագնաց Ջեֆրի Ուիլյամսը, հաջողությամբ վայրէջք է կատարել Ղազախստանի տարածքում, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թռիչքների կառավարման կենտրոնին:
«Վայրէջքը կատարվել է»,- գրառումը լուսավորվել է Թռիչքների կառավարման կենտրոնի դահլիճում տեղակայված մեծ էկրանին:
Իջնող պարկուճը վայրէջք է կատարել Ղազախստանի Ժեզկազգան քաղաքից հարավ-արեւելք: Երկիր վերադարձած տիեզերագնացներին կզննեն բժիշկները:




























