Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանից գնացք է եկել աֆղանական Հայրատոն քաղաք: Այն 12 օր ընթացել է Չինաստանի արեւելքում գտնվող Նյանտուն քաղաքից: 

Ապրանքատար գնացքը, որը հիմնականում սարքավորումներ է տեղափոխել, անցել է Ղազախստանի եւ Ուզբեկստանի տարածքով, հայտնում է BBC-ն: Նրա ուղու վրա է եղել Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեն, ինչպես նաեւ ուզբեկական Սամարղանդ եւ Բուխարա քաղաքները: 

Գնացքը հետ` Չինաստան կտանի աֆղանական տարբեր ապրանքներ, օրինակ` չրեր, քրքում եւ մարմար: