Ամերիկյան կինոյի աստղ Մերլին Մոնրոյի լեգենդար զգեստը, որով նա 1962-ին՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի ծննդյան օրը, կատարել էր Happy Birthday երգը, նոյեմբերի 14-ին վաճառքի կհանվի Լոս Անջելեսի Julien's Auctions աճուրդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Դիզայներ Ժան Լուիի կարած զգեստը հոլիվուդյան դերասանուհին հագել էր 1962-ի մայիսի 19-ին՝ Նյու Յորքի Madison Square Garden–ում 15 հազար հյուրերի առաջ ելույթի ժամանակ։ Աճուրդի տան տնօրեն Դարրեն Ջուլիենի խոսքով՝ իր տեսակի մեջ եզակի զգեստը նշանակություն ունի ոչ միայն հոլիվուդի, այլ նաեւ քաղաքականության եւ պատմության համար։





























