The Beatle–ի կատարող Ջոն Լենոնին պատկանող Austin Princess լիմուզինը, որը 1972–ին հայտնվել էր Լենոնի եւ նրա կնոջ՝ Յոկո Օնոյի համատեղ նկարահանած Imagine ֆիլմի կադրերում, գնորդ չի գտել Լոնդոնի RM Sotheby's աճուրդում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով աճուրդի տան PR տնօրեն Փիթեր Հեյնսին։
«Առավելագույն դրույքը աճուրդում կազմել է 135 հազար ֆունտ՝ 180 հազար դոլար, սակայն դա չի բավականացրել մեքենան վաճառելու համար, ցավոք, մեքենան գնող չի եղել»,– ասել է Հեյնսը։
Նշվում է, որ լոտի արժեքը կազմում էր 185 հազարից 260 հազար ֆունտ ստերլինգ։





























