Ամերիկացի ու մեքսիկացի գեոֆիզիկոսները հայտնել են այն հզորագույն երկրաշարժների պատճառը, որոնք գրանցվել 19-րդ դարում Նյու Մադրիդյան սեյսմիկ գոտում: Այդ ժամանակ ականատեսների խոսքով Միսիսիպի գետի մի մասը որոշ ժամանակ հակառակ ուղղությամբ է սկսել հոսել: Այդ երեւույթին նվիրված հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters ամսագրում, հայտնում է Lenta–ն:
Երկրաշարժի պատճառը, ըստ գիտնականների, ռիֆտն է եղել՝ կլոր երկարաձիգ իջվածք երկրի կեղեւում, որը առաջացել է 540-700 մլն տարի առաջ, երբ ձեւավորվել է Հյուսիսամերիկյան սալիկը: Դա հանգեցրել է սալիկի դեֆորմացիայի՝ ըստ գիտնականների հենց Նյու Մադրիդյան սեյսմիկ գոտու տակ է գտնվում հին ժամանակներում առաջացած իջվածքը:
1811-1812 թթ. ավելի քան 7 մագնիտուդով երեք երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մադրիդյան սեյսմիկ գոտում: Գեոֆիզիկոսները մտադիր են կազմել այդ տարածքի սեյսմիկ քարտեզը ու հետագայում գործածել այն աղետների կանխատեսման համար:





























