Սեպտեմբերի 9-ին Գեղեցկության միջազգային օրն է։ Գեղագիտության եւ կոսմետոլոգիայի միջազգային հանձնաժողովը՝ SIDESCO-ը, որը համարվում է աշխարհում գեղեցկության թերապիայի գլխավոր միջազգային ասոցիացիան, հիմնադրվել է 1946-ին Բրյուսելում եւ այդ օրվանից սկսած՝ ձեւավորվել է ամբողջ աշխարհում հազարավոր բժիշկների կողմից։ Այն տարբեր երկրներում ունի 33 ստորաբաժանում։

1995-ից այդ օրը աշխարհում հատկապես ողջունվում է այն ամենն, ինչ գեղեցիկ է եւ հիասքանչ, ինչ գեղագիտական հաճույք է եւ բարոյական վայելք է պատճառում։ Այդ պատճառով շատ քաղաքներում եւ երկրներում հենց սեպտեմբերի 9-ին են կազմակերպում գեղեցկության մրցույթները։