Միայնությունը սարսափելի երեւույթ է, որը չպետք է հետազոտել, դա դանդաղ ամայացում է: Սակայն Մեծ Բրիտանիայում այն ավելի հաճախ են ընկալում են որպես առողջապահական լուրջ խնդիր, որի լուծումն արժանի է պետական ֆինանսավորման եւ ամբողջ երկրի ուշադրությանը: Այս մասին The New York Times-ում հայտնում է Քեթի Հեֆները:

Տեղական իշխանությունների եւ Առողջապահության ազգային ծառայության  օժանդակությամբ մեծ եւ փոքր քաղաքներում տասնյակ ծրագրեր են գործում՝ ուղղված միայնությունը մեղմելուն:

Հետազոտողները ավելի ու ավելի մեծ թվով վկայություններ են հայտնաբերում, որոնք հաստատում են, որ միայնությունը կապված է ֆիզիկական հիվանդությունների, նաեւ աշխատունակության եւ մտավոր ունակությունների նվազման հետ: Որպես վաղաժամ մահվան լրաբեր՝ միայնությունը ստվերում է ճարպակալումը, նշված է հոդվածում:

Միայնակ է 65 տարեկանից մեծ գրեթե յուրաքանչյուր երրորդ բրիտանացին եւ ամերիկացին: 85 տարեկանից մեծ ամերիկացիների կեսը մենակ է ապրում: