Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բուրկինի եւ հիջաբ կրելու արգելքի դեմ է արտահայտվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Փարիզում «Ժողովրդավարությունը ահաբեկչության առաջ» ծրագրային ելույթի ժամանակ Օլանդն ասել է, որ մուսուլմանական հագուստի այդ երկու իրերը կրելու արգելքն անթույլատրելի է եւ հակասահմանադրական։ Ընդ որում, նա կարծում է, որ իսլամը կարող է հարմարվել Ֆրանսիայի աշխարհիկությանը։

Ավելի վաղ Օլանդը զուսպ դիրքորոշում էր հայտնում այդ հարցի կապակցությամբ։

Մուսուլմանական լողազգեստի՝ բուրկինի արգելքը գործում է Նիսում, Մենտոնում, Սեն Լորան Դյու Վարում, Սիսկոյում, Լե Տուկեում, Լեկատում, Ուա Պլաժում, Վիլնյով Լուբեում, Բոլյե սյուր Մերը եւ Մանդելյե լա Նապուլը։