Կրիաների արյան մեջ ապրող տափակ մակաբույծ որդի նոր տեսակը կոչել են Baracktrema obamai՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, հայտնում է BBC–ն։

Ինդիանայի նահանգի Սենթ Մերիի քոլեջի կենսաբանության պրոֆեսոր Թոմաս Փլաթը, որը Օբամայի հեռավոր ազգականն է, կարծում է, որ իր ընտրած անունը պատիվ է բերում նախագահին, այլ ոչ թե վիրավորում նրանց։ Փլաթի խոսքով՝ երբեմն մարդիկ պատրաստ են հազարավոր դոլարներ վճարել, որպեսզի իրենց պատվին ինչ–որ մի տեսակ անվանեն։

Գիտնականը նաեւ հավելել է, որ Օբամայի պատվին անվանված որդը արտաքինից նման է ԱՄՆ նախագահին, քանի որ այն երկար է, բարակ եւ չափազանց զիլ։

Գիտնականները կրիաների թոքերում մակաբույծների հարյուր հազարավոր ձվեր են հայտնաբերել։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենում վարակումը, եւ ինչ հիվանդություններ են կրիաների մոտ առաջացնում մակաբույծների նոր  տեսակները։