ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը ուղեւորներին նախազգուշացրել է Samsung Galaxy Note 7 սմարթֆոնը օդանավում օգտագործելու վտանգների մասին, որոնք պայմանավորված են մարտկոցների հետ խնդիրներով: Ուղեւորներին խորհուրդ են տվել օդանավում չմիացնել ու չլիցքավորել սմարթֆոնները, հայտնում է BBC-ն:

«Վերջերս տեղի ունեցած դեպքերի ու սարքերի վերաբերյալ Samsung ընկերության մտավախությունների կապակցությամբ Դաշնային ավիացիոն վարչությունը խորհուրդ է տալիս ուղեւորներին չմիացնել ու չլիցքավորել այդ սարքերը օդանավում, նաեւ դրանք որպես ուղեբեռ չհանձնել»,- ասվումէ գերատեսչության հաղորդագրության մեջ:

Սեպետմբերի 2-ին Samsung –ը դադարեցրել է օգոստոսին թողարկված Galaxy Note 7 նոր մոդելի սմարթֆոնների վաճառքը լիցքավորման ժամանակ սարքերի բոցավառման ու պայթյունի դեպքերի պատճառով: