6-ամյա ֆինն աղջնակը երազում է դառնալ Վանտաա քաղաքի Կորսո շրջանի թագուհին։ Թագուհին, ինչպես հայտնի է հեքիաթներից, պետք է ապրի պալատում, այդ պատճառով Լաուրա Հոնկանիեմին երկրի նախագահ Սուլի Նինիստյոյին նամակ է գրել՝ առաջարկելով փոխանակել իր ընտանիքի 3-սենյականոց բնակարանը նրա նստավայրի հետ, հայտնում է Yle–ն։
Ի զարմանս իրեն՝ Լաուրան պետության ղեկավարից պատասխան է ստացել։ «Մեզ հատկապես ուրախացրել է, որ աղջիկն անձամբ Սաուլի Նինիստյոյից նամակ է ստացել։ Մենք միայն պաշտոնական բացիկ էինք ակնկալում»,– ասել է աղջկա հայրը՝ Կիմո Հոնկանիեմին։
Նախագահի նամակում ասվում է, որ ինքը, ցավոք, լիազորություններ չունի աղջկա հետ գործարք կնքելու համար, քանի որ ժամանակավորապես է ապրում նստավայրում եւ պալատում։





























