Իտալական Ամատրիչե քաղաքում, որը գործնականում ամբողջությամբ ավերվել է օգոստոսի 24-ի երկրաշարժի հետեւանքով, Իտալիայի հրշեջ ծառայության աշխատակիցները, որոնք որոնողափրկարարական գործողություն եւ ավերակների մաքրում են իրականացնում, շարունակում են կենդանիների գտնել եւ փրկել. տարերային աղետից 16 օր անց նրանց հաջողվել է ավերակներից հանել ողջ մնացած կատվին:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է` վկայակոչելով Il Sole 24 Ore թերթին, որ Պյետրո անունով կատուն ավելի քան երկու շաբաթ է անցկացրել ավերակների տակ առանց սննդի, ջրի եւ թարմ օդի եւ փրկվել է սեպտեմբերի 8-ին: Երբ հրշեջները կենդանուն հանել են, նրա վիճակը կրիտիկական է եղել, այդ պատճառով նրան հասցրել են Ռիետի քաղաքի անասնաբուժական կլինիկաներից մեկը:





























