Գալինա Մելնիչուկը՝ Կիեւի մարզի վարչակազմի նախկին նախագահ Մաքսիմ Մելնիչուկի կինը, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել ամուսնու անհետ կորելու մասին, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Կնոջ փոխանցմամբ՝ ամուսնու հետ վերջին անգամ շփվել է սեպտեմբերի 9-ին՝ ուրբաթ օրը ցերեկը: Մելնիչուկի օգնականները եւս տեղյակ չեն, թե նա որտեղ է գտնվում:

Գալինան ասել է, որ շաբաթ օրը գիշերը իրենց տանը խուզարկություն է կատարվել: «Ինձ ուշ երեկոյան են հայտնել, որ իմ տանը զինված օտար մարդիկ են եղել, որոնք մտնելով տուն՝ այնտեղից ոչ ոքի թույլ չեն տվել դուրս գալ»,- հայտարարել է նա՝ նշելով, որ քննչական գործողություններին իբր մասնակցել են դրածո ընթերականեր:

Մաքսիմ Մելնիչուկը Ուկրաինայի նախագահի սեպտեմբերի 9-ի հրամանագրով ազատվել է Կիեւի նահանգապետի պաշտոնից: Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել դրանից մի քանի օր առաջ: