ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին կանչել են Բաքու՝ խորհրդակցությունների: Այս մասին haqqin.az–ը տեղեկացել է իրավիճակին ծանոթ աղբյուրներից:
Պարբերականը նշում է, որ դեսպանին Բաքու կանչելը ժամանակային առումով համընկել է Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություննեի սառեցմանը, ինչի պատճառը քննադատական հրապարակումներն էին Washington Post–ում, որը հայտնի է Սպիտակ Տան հետ իր մտերիմ կապերով: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի ու Պետքարտուղարության նախկին աշխատակից Դեւիդ Քրամերի հեղինակած հոդվածը փաստորոն առաջարկում էր պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ղեկավարության դեմ:
Նշենք, որ haqqin.az պարբերականը նույնպես մի հոդված էր հրապարակել, որով իր հերթին պաշտոնական Բաքվին կոչ էր անում պատասխան գործողությունների, որոնցից մեկն էլ Ադրբեջանի դեսպանին Վաշինգթոնից հետ կանչելն էր՝ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:




























