5,7 մագնիտուդով ստորերկրյա ցնցումներ են տեղի ունեցել շաբաթ օրը ցերեկը Տանզանիայի հյուսիս-արեւմուտքում, «ՌԻԱ Նովոստ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորերկրյա ցնցումները գրանցվել են ժամը մոտ 12.27-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Նսունգա բնակավայրից 23 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:

Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում: