Թեթեւ շարժիչով Piper Cherokee օդանավը վթարի է ենթարկվել Նեւադա նահանգի Ռինո Տախո օդանավակայանում, օդանավում գտնվող երեք մարդիկ զոհվել են, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, օդանավի՝ օդ բարձրանալուց շատ չանցած: Օդանավակայանի ներկայացուցիչ Բրայան Կալպինը հայտնել է, որ օդանավը ընկել է ավտոմեքենաների կայանատեղիում, ցամաքում գտնվողներից ոչ ոք չի տուժել: Առնվազն 15 ավտոմեքենա վնասվածք է ստացել:

Կալպինի խոսքով, չնայած օդանավի կործանմանը, օդանավակայանը շարունակում է աշխատանքը: Միջադեպի հետաքննությունը անցկացնում են ԱՄՆ Քաղավիացիայի դաշնային վարչության (FAA) ու Տրանսպորտի անվտանգության հհարցերով խորհրդի (National transportation safety board, NTSB) մասնագետները: