Անցած հանգտյան օրերին իտալական առափնյա պաշտպանությունը գրեթե 3.5 հազար անլեգալ միգրանտների է փրկել Միջերկրական ծովում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները:
Սեպտեմբեի 10-ին փրկվել էին 2.3 հազար փախստականներ, որոնք 18 նավերով Իտալիայի կողմն էին շարժվում:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 11-ին հաջողվել է փրկել եւս 1.1 հազար միգրանտների, որոնք փորձում էին Լիբիայից Իտալիայի ափեր հասնել գերծանրաբեռնված նավակներով:



























