Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան փրկված հանքափորներին եւ նրանց փրկարարներին առաջարկել է ֆուտբոլային հանդիպում անցկացնել: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին:

Նախագահը կատակել է, թե հաղթողը կստանա նախագահական պալատը, իսկ պարտվողը կվերադառնա ածխահանքահոր, գրում է Նորությունների ռուսական ծառայությունը: