Ամերիկացի զինվորականների հաշվետվության համաձայն իրաքյան պատերազմի չորս տարիներին` 2004-ից մինչեւ 2008-ը Իրաքում զոհվել է 76 հազար 939 խաղաղ բնակիչ եւ տեղական անվտանգության ուժերի աշխատակիցներ: Վիրավորվել է 121 հազար 649 մարդ:
Ամերիկյան տվյալները զգալիորեն տարբերվում են Մարդու իրավունքների իրաքյան գերատեսչության տվյալներից: Այդ գերատեսչության տվյալներով նույն ժամանակահատվածում զոհվել է 85 հազար 694 խաղաղ բնակիչ, զինվորական եւ ոստիկան: Վիրավորվածների թիվը 147 հազար 195 է, տեղեկացնում է Lenta.ru-ն:
ԱՄՆ-ի ռազմական գործողությունն Իրաքում պաշտոնապես ավարտվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին: ԱՄՆ-ի բանակի վերջին մարտական ստորաբաժանումը Իրաքը լքել է օգոստոսի 18-ին: Այժմ Իրաքում գտնվում են մոտ 50 հազար ամերիկացի զինվորականներ, որոնք աջակցություն են ցուցաբերում տեղի ուժային կառույցներին, սակայն չեն մասնակցում մարտական գործողությունների:





























