Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդիր է դրել երկու օրվա ընթացքում Ռուսաստանի հետ վերջնական պայմանավորվածության հասնել ռուսաստանյան գազի գնի վերաբերյալ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: 

Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահը խնդրել է իրեն ավելի մանրամասնորեն պատմել հետագա գործողությունների մասին: 

«Որովհետեւ ամեն տարի նման եղանակով այդ խնդիրներին վերադառնալը հավանաբար ընդհանուր առմամբ տխուր է», — հավելել է Լուկաշենկոն:

Նա ընդգծել է, որ դա անթույլատրելի է: Նրա կարծիքով, մարդիկ չպետք է անհանգստանան:  

«Որքան էլ բարդ լինի, կառավարությունը պետք է լուծի այդ խնդիրները», — հայտնել է Բելառուսի նախագահը: