Երկուշաբթի 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կորեայի Հանրապետությունում: Երկրի օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ այն տեղի է ունեցել 5,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներից մեկ ժամ անց, որոնք գրանցվել են Քյոնջու քաղաքից ութ կմ դեպի հարավ  (Քյոնսան-Պուկտոյի նահանգ) ընկած տարածքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Ստորգետնյա ցնցումներ են զգացվել երկրի ամբողջ հարավ-արեւելյան հատվածում: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ռյոնհապ գործակալությունը տեղեկացրել է, որ գրանցված սեյսմիկ ակտիվությունը Կորեայի Հանրապետության համար աննախադեպ էր:  Քյոնսան-Պուկտոյի բնակիչների մեծ մասը տները լքել են շինությունների ավերման ռիսկի պատճառով: