Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այցելել է Իսրայելի սահմանից չորս կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բինտ ՋՈւբալ քաղաք:
Հարավային Լիբանանի իսրայելական բռնազավթման 18 տարիների ընթացքում այդ քաղաքը եղել է դիմադրության կենտրոնը: 2006-ի իսրայելա-լիբանանյան պատերազմի ժամանակ քաղաքը հիմնովին ավիրվել էր իսրայելական հրետանիով: Բինտ Ջուբալը վերականգնվել է Իրանի ֆինանսական աջակցությամբ, գրում է Կորեսպոնդենտը:




























