Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 1,2 մլն չմակնշված հավկիթ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է շուկայի փորձագետներից մեկը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը։

 Ըստ աղբյուրի՝ հավկիթը բերում են Ռուսաստանի հարավային մարզերի թռչնաֆաբրիկաներից: Ներկրումը կատարվում է սովորական բեռնատարներով՝ առանց սառնարանային պայմանների, իսկ խմբաքանակներից մի քանիսն էլ եղել են առանց մակնշման: Ձուն իրացվում է Երեւանից դուրս՝ ավելորդ ուշադրություն չգրավելու համար:

Հարցը քննարկելու համար՝ Հայաստանի թռչնաբույծների միությունը արտահերթ նիստ է գումարել, հրավիրվել են նաեւ սկսնակ ներկրողները:

Տեղական արտադրողները դժգոհել են շուկայում առաջացած անհավասար մրցակցային պայմաններից՝  ժամանակ տալով ներմուծողներին կանոնակարգել իրենց գործելակերպը՝ համաձայն գործող օրենսդրության: