Հոկտեմբերի 14-ի կեսօրին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակութունը ժամանել է Կիպրոսի Հանրապետություն:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Մարգարյանը, Գոհարիկ Ենոքյանը, Ռուզան Առաքելյանը, Արման Սահակյանը, Մարտին Սարգսյանը, Ալեքսան Պետրոսյանը:

Օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին դիմավորել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանը: Կարճատեւ առանձնազրույցից հետո Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանների նախագահները լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ: Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Կիպրոս կլինի արդյունավետ եւ առավել կզարգացնի ու կամրապնդի երկու երկրների համագործակցությունը:

Նիկոսիայում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատ, մասնակցել լիագումար նիստին: Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահին հասցեագրված ողջույնի արարողություն:

Նույն օրը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: