Լիբանանի, Իրանի, Սիրիայի եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ Բեյրութում կազմակերպված գագաթաժողովը չեղյալ է հայտարարվել։ Միջոցառման պատճառները չեն նշվում։ Այս մասին հայտնում է Al-Jazeera հեռուստաալիքը։

Ինչպես հայտնում է РБК-ն, ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ամադինեժադը հանդիպել է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլայի հետ։ Համաձայն իսրայելական մամուլի՝ Նասրալլան բարձրացել է իր բունկերից, որպեսզի հանդիպման ժամանակ Իրանի նախագահին իսրայելական ատրճանակ տա։

Իրանի նախագահի գործողությունները սուր քննադատության են արժանացել ԱՄՆ-ում եւ Իսրայելում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն ցավ է հայտնել, որ Լիբանանը դառնում է երկրորդ Իրան, սակայն ավելացրել է, որ Իսրայելը գիտի, թե ինչպես պետք է պայքարել դրա դեմ։

Շատերը կարծում են, որ գագաթաժողովը չեղյալ է հայտարարվել հենց Ահմադինեժադի վարքի պատճառով։