Հանցագործություն կատարելու կասկածանքով ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից Հայաստանի քաղաքացիների ձերբակալության մասին ՀՀ գլխավոր դատախազությունը ԱՄՆ իրավապահ մարմիններից պաշտոնապես որեւէ տեղեկատվություն կամ իրավական օգնության մասին միջնորդություն չի ստացել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Հայաստանի գլխավոր դատախազությունը տվյալ քրեական գործի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից:

Իրավական օգնության հարցում, միջնորդություն ստանալու դեպքում դատախազությունը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել եւ աջակցել ԱՄՆ իր գործընկերներին՝ առավել եւս երբ արդեն իսկ կուտակվել է ՀՀ եւ ԱՄՆ իրավապահ մարմինների միջեւ համագործակցության դրական փորձ՝ հանցավորության դեմ պայքարում»,- ասել է նա: